Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն անել հայտարարություններ, որոնք վտանգում են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները»

Ապրիլ 16,2018 18:15

Ռուսաստանի Դաշնության քաղաքական թելադրանքի ներքո գործող ՀԱՊԿ Խորհուրդը 2018 թվականի ապրիլի 14-ին հրավիրած նիստում հայտարարություն է ընդունել, որտեղ ի թիվս այլ հարցերի, ԱՄՆ, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կոալիցիոն ուժերի կողմից Սիրիայի քիմիական զենքերի պահեստարանների և այլ կառույցների հրթիռակոծումը համարել է անօրինական և միջազգային օրենքներին հակառակ:

Նշվում է նաև, որ ԱՄՆ և իր դաշնակիցներն իրենց գործողություններով վտանգում են Սիրիայում հակաահաբեկչական պայքարը և այդ երկիրը տանում կործանման: ՀԱՊԿ-ի անդամ է նաև Հայաստանի Հանրապետությունը:

Ելնելով այն փաստից, որ ՀՀ իշխանություններն արդեն երկար տարիներ ձևավորվում են անօրինական, կեղծված ընտրություններով և կլանային սկզբունքով ու իրենց գործունեությամբ ՀՀ-ը դարձրել են Ռուսաստանի գաղութը, ոչնչացնելով անկախ պետականությանը բնորոշ բոլոր ինստիտուտները, մենք՝ ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններս հայտարարում ենք, որ ՀՀ իշխանություններն ապօրինի են, չեն ներկայացնում ՀՀ պետության և բնակչության շահերը, հետևաբար իրավունք չունեն ՀՀ անունից հայտարարություններ անել, վտանգելով ԱՄՆ և ՀՀ գործընկերային հարաբերությունները և ՀՀ անվտանգությունը՝ ՀՀ-ն մատնելով քաղաքական լիակատար մեկուսացման:

Գեոպոլիտիկ ակումբ (Geopolitical Club)

Policy Forum Armenia

Հայկական Վերածնունդ ԼոսԱնջելեսի մասնաճյուղ (Armenian Renaissance Los Angeles Chapter)

Քաղաքացիական աջակցության ՀայԱմերիկյան Կենտրոն (Armenian American Civil support center)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30