Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրիգոր Մաչանենցը հողե նամակներ ունի` ուղղված վարչապետին

Ապրիլ 16,2018 17:50

«Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ նկարիչ, պոետ Գրիգոր Մաչանենցը իր հայտնի «Մաչանենց տան» մի անկյունում հողե նամակներ ունի` ուղղված բոլոր վարչապետերին:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ուղերձներ կան հողե նամակներում: «Ընդամենը մեկ տող պետք է ասեմ, խոսքս ուղղում եմ այն վարչապետին, որ պետք է լինի, եւ բոլոր նրանց, դեռ որ պետք է գան: Սա պոետի պատգամ է՚ եղեք աղքատների վարչապետ: Հարուստների վարչապետներ շատ ենք տեսել»:

Գրիգոր Մաչանենցը 2010թ. հիմնադրել է «Մաչանենց տուրիզմ եւ արտ» ձեռնարկությունը, որի տարածքում գործում է արվեստի դպրոց, ազգային խոհանոցի դպրոց, թատրոն ստուդիա, Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն: Տարածքում գործում է մանկական պատկերասրահ, Գրիգոր Մաչանենցի, գեղանկարիչ Ընծայի, «Մաչանենց միջազգային արվեստի» պատկերասրահները, հուշանվերների սրահը, Համաշխարհային պոետների գինետունը, Սրտի ձայների թանգարանը, նաեւ ինքնատիպ հյուրատուն, որի ամեն սենյակն առանձին անուն ունի եւ չի կրկնում մյուսին:

Գրիգոր Մաչանենցը ավարտել է Կինոյի եւ թատրոնի ինստիտուտը` Ռուբեն Գեւորգյանցի կուրսը, բախտ է ունեցել աշակերտել նաեւ Սերգեյ Փարաջանովին, ինչով էլ բացատրում է Մաչանենց տանը եղած կոլաժային լուծումները: «Փարաջանովի հետ մեկ հանդիպումն արժեր մեկ տարի համալսարանական կյանք»,-ասում է նա ու իրեն նաեւ պոետ է համարում:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30