Այսօր Բաղրամյան պողոտայում ոստիկանների հետ տեղի ունեցած բախման հետեւանքով ի թիվս այլ վիրավորների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց են տեղափոխել նաեւ «Ելք» դաշինքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին: Այս մասին լուրը հայտնել է Ալեն Սիմոնյանի կինը:
Առողջապահության նախարարությունից նույնպես լուրը հաստատեցին՝ հայտնելով, որ Ալեն Սիմոնյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ըստ որոշ տեղեկությունների Ալեն Սիմոնյանը ստացել է ստորին վերջույթների վնասվածքներ:
Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր Բաղրամյան պողոտայում ոստիկանների եւ ցուցարարների բախման հետեւանքով ոստիկանները նույնպես տուժել են: Երեք ոստիկաններ տեղափոխվել են «Նաիրի» բուժկենտրոն: Ոստիկաններից երկուսի վիճակը համեմատաբար լավ է, երրորդ ոստիկանը գտնվում է վիրահատարանում, վիճակը այս պահի դրությամբ գնահատվում է ծանր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Նաիրի» բուժկենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ