Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարեւոր է, որ բռնություն չլինի». Դվորնիկովը՝ երեւանյան ցույցերի մասին

Ապրիլ 16,2018 17:19

«Կարծում եմ՝ այս ամենը ժողովրդավարություն տանող գործընթացի բաղկացուցիչն է. մարդիկ իրավունք ունեն բողոքելու եւ ցույց անելու, ի՞նչ արած»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված երեւանյան ցույցերին, ասաց ռուսաստանցի քաղաքագետ, միջազգային իրավունքի փորձագետ Դենիս Դվորնիկովը:

«Կարեւոր է, որ բռնություն չլինի, որ որեւէ քաղաքացի չտուժի: Պարզ է, որ մարդկանց մեջ ասելիք է կուտակվել, նրանք էլ իրավունք ունեն այն արտահայտելու»,-հավելեց Դվորնիկովը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կկարողանան փոխել ցուցարարներն ապրիլի 17-ին, երբ սպասվում է վարչապետի թեկնածուի քվեարկությունը, մեր զրուցակցի խոսքով. «Գուցե կողմնակիցներ ունեն, նրանք ինչ-որ կերպ համախմբվում են: Երբ մարդիկ ներքուստ ընտրություն են կատարում եւ համոզմունքի գալիս, դժվար է նրանց հակառակում համոզելը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30