Գյումրեցի ցուցարարները քիչ առաջ Թատերական հրապարակում հանրահավաք անցկացնելուց հետո մեքենաներով մեկնեցին մայրաքաղաք՝ միանալու այնտեղի ցուցարարներին։ Նշենք, որ Թատերական հրապարակը հսկում են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները, այնտեղ է մարզային ոստիկանապետ Արտակ Կարապետյանը՝ իր երկու տեղակալների ու Գյումրու ոստիկանության տարբեր բաժանմունքների պետերի հետ։
Գյումրու Թատերական հրապարակը ևս փակված էր, այն բացվեց քիչ առաջ։ Գյումրիում բողոքի ակցիաները դեռ ավարտված չեն, գյումրեցի ցուցարարների՝ Երևան մեկնելուց հետո բողոքի ցույցերը պատրաստվում են շարունակել ուսանողները։ Նրանք արդեն իսկ հայտարարություն են տարածել ժամը 17․30-ին խաղաղ հանրահավաք անցկացնելու մասին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ինչպես միշտ Գյումրու ,,ժող,,-ը ցուցաբերեց բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն: Դա խոսում է այս բուհում գեներացված ճիշտ արժեքների մասին: