Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը պատշաճ չի տիրապետում հատուկ միջոցների կիրառմանը». իրավապաշտպան

Ապրիլ 16,2018 17:03

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի տեղեկություններով, Բաղրամյան պողոտայում այսօր ոստիկանների կիրառած հատուկ միջոցներից չորս հոգի է վիրավորվել, այդ թվում մեկ ոստիկան: Ոստիկանների գործողությունները իրավապաշտպանը համարում է անթույլատրելի.

«Բացառիկ անհիմն է, որեւէ իրավական հիմնավորում չկար հատուկ միջոցառումներ կիրառելու, երթը, ցույցը բացառիկ խաղաղ ու, ըստ էության, Նիկոլ Փաշինյանն  իր գործընկերների հետ հայտարարեց, որ գնում են աշխատավայր՝ ԱԺ: Որեւէ հատուկ միջոցներ կիրառելու կարիք չկար, որովհետեւ խաղաղ ցուցարարները խաղաղ ցույց էին անցկացնում ու ազատ հավաքների որեւէ խախտում չկար: Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝  եթե որեւէ մեկը սադրի, նրան չպետք է ցույցի մասնակից համարել, պետք է առանձնացնեն:

Բայց քաղաքացիների վիրավորման դեպքերը խոսում են այն մասին, որ չնայած անցած տասը տարիների փորձը՝ ոստիկանությունը պատշաճ չի տիրապետում հատուկ միջոցների կիրառմանը»:

Նա վստահեցրեց, որ խաղաղ ցուցարարների կողմից բախման գնացող որեւէ գործողություն չի եղել. «Ոստիկաններն իրենց շատ ագրեսիվ են պահում, նրանք հասկանում են, որ ունեն պարտավորություններ խաղաղ ցուցարարների իրավունքների պաշտպանության հարցում, թե՝ ոչ,  ինչպես պատկերացնում եմ՝ չունեն»: Արթուր Սաքունցը Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածների վերաբերյալ տեղեկություն չունի:

Ի դեպ, Նաիրի բժշկական կենտրոնում այս պահին առաջին բուժօգնություն են ստանում չորս հոգի՝ 3 ոստիկան ու Նիկոլ Փաշինյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30