Ինչպես տեղեկացրել ենք, Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ Ֆրանսիայի հրապարակից շարժվեց Բաղրամյան պողոտայով դեպի ԱԺ: Նրանց առաջը փակեցին ոստիկանական պատնեշները: Տեղի ունեցավ բախում: Ոստիկանները փշալարերով խոչընդոտեցին ցուցարարների տեղաշարժը:
Վնասվել է ցուցարարներից մեկի ոտքը, բժիշկները նրան օգնություն են ցուցադրում, մեկ ալ քաղաքացի էլ վատացել եւ ընկել էր գետնին: Մի պահ նկատվեց, որ Փաշինյանի ճակատը նույնպես թեթեւ վնասվել էր:
Ոստիկանները հակագազեր էին հագել եւ պատրաստվում էին ցուցարարների դեմ ինչ-որ գործողության: Ոստիկանական գործողությունների համակարգողը Լեւոն Երանոսյանն է:
Փաշինյանը փշալարերից այն կողմ է անցել, նրա մասին տեղեկություններ այս պահին չկան:
Ուշագրավ է, որ ցուցարարները ոստիկանների հետ երգում են օրհներգը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ