Թուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում համապատասխան միջոցներ են ձեռնարկել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) կողմից իրականացվելիք բողոքի ակցիաների դեմ։
Միջանկյալ նշենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը որոշում կայացրեց երկարաձգել արտակարգ դրությունը, ընդդիմությունը որոշել է ողջ երկրում բողոքի միջոցառումներ կազմակերպել, մասնավորապես՝ նստացույցեր:
Ինչպես հաղորդվում է ԺՀԿ-ի Ստամբուլի գրասենյակից, քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակում կուսակցության պատգամավորների և անդամների մասնակցությամբ պետք է նստացույց լիներ։ Բայց ոստիկանությունն արդեն հրապարակի մի մասը փակել է։ Իսկ Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայի դիմաց և Գեզի զբոսայգում տեղակայվել են մեծ թվով ոստիկանական ուժեր:
Աղբյուր` Doğan/ermenihaber.am