Ինչպես տեղեկացրել ենք, Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ Բաղրամյան պողոտայում փորձում է ճեղքել ոստիկանական արգելապատնեշն ու հասնել Ազգային ժողով:
Տեսնելով, որ ոստիկանները չեն հանում երկաթե պատնեշները, Փաշինյանը փորձեց դրանց վրա բարձրանալ ու անցնել: Վալերի Օսիպյանն ասաց. «Պարոն Փաշինյան, մի՛ տարեք բախման, զոռբայով չի, էլի»:
Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատնեշը: Ոստիկանները նաեւ փշալարեր են անցկացրել Բաղրամյան պողոտայում՝ ցուցարարներին խոչընդոտելու համար:
Մինչ Փաշինյանն ու համակիրները մտածում են փշալարերը ինչպես հաղթահարել, ցուցարարները կոչ են անում ոստիկաններին միանալ իրենց:
Ոստիկանությունը սկսեց հատուկ միջոցներ կիրառել՝ ցուցարարների դեմ: Մի քանի ցուցարարներ վնասվածքներ են ստացել, մեկի դեմքը արյան մեջ շաղախված էր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
հանդարտեցէք, տուն գացէք, ձեր դասերուն վերադարձէք. you made your point, աւելին՝ ինքնափճացում է.
ոստիկանները ձեզ պիտի ծեծեն, կարող են նաեւ ի հարկին զէնքերով կրակ բանալ. այդպիսի անպատասխանատու անձերու յիմար կոչերին հետեւելով, ոչ մէկ տեղ չէք հասնելու, բացի՝ հիւանդանոց.