Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյան. «Կներկայացվի հայկական արվեստը՝ տարբեր ժամանակաշրջանների, բազմազան բովանադակությամբ ու ամենատարբեր ձևաչափերով»

Ապրիլ 16,2018 15:17

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ինձ համար մեծ պատիվ է լինել Եվրոպայի մշակութային մայրաքաղաք Վալետայում և հանդես գալ որպես Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ։ Ֆանտաստիկ զգացողություն է այն, որ ամեն օր մենք աշխատելու ենք այստեղ՝ հանդես գալով անվանի մենակատարների հետ։ Հատկանշական է նաև այն, որ փառատոնային օրերի ընթացքում ներկաները հաղորդակցվելու են հայկական արվեստի հետ Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում։ Կներկայացվի հայկական արվեստը՝ տարբեր ժամանակաշրջանների, բազմազան բովանադակությամբ ու ամենատարբեր ձևաչափերով։ Մեզ` հայերիս համար շատ ուրախալի է, որ կարող ենք ներկայացնել մեր արվեստը»,- ապրիլի 15-ին՝ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկից առաջ, Վալետայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Սաեստրո Սմբատյանն իր երախտագիտությունը հայտնեց Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին` փառատոնը նախաձեռնելու և իրականացնելու համար։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց Սերգեյ Սմբատյանից, թե փառատոնի ընթացքում ներկայացվելիք բազմաթիվ համերգային ծրագրերից ո՞րն է դիրիժորի համար ամենադժվարն ու ամենակարևորը։ Մաեստրո Սմբատյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր համերգ առանձնահատուկ և կարևոր է, ու շատ դժվար է առանձնացնել որևէ մեկը։ Այնուամենայնիվ, դիրիժորը նշեց, որ հատկապես կենտրոնացած է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին, որը նվիրված է լինելու Արամ Խաչատրյանի հոբելյանին, և որի ընթացքում հնչելու է Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Սերգեյ Սմբատյանը շեշտեց, որ իր համար՝ որպես երաժշտի, շատ մեծ պատիվ է ելույթ ունենալ դասական երաժշտության մեգաաստղերի, ֆանտաստիկ երաժիշտների հետ։ Անչափ կարևոր է նրանց հետ կապը, փոխազդեցությունը բեմի վրա, այն առանձնահատուկ մթնոլորտը, որ ստեղծվում է նման փառատոների ընթացքում, այն էներգիան, զգացողությունը, որ ստանում են երաժիշտները՝ փոխանցելով այն ունկնդրին։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ից մայիսի 1-ը Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվում է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը։ Այսօր փառատոնի բացման գալա համերգն է, որի ընթացքում Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու Մալթայի հանրահայտ արտիստները՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացնելով Մոցարտի, Շտրաուսի, Վենյավսկու ստեղծագործություններից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30