Վանաձորի մի շարք բուհերի ուսանողներ եւ դպրոցականներ եւս բարձրացրեցին իրենց բողոքի ձայնը: Նրանք շրջում են քաղաքի բուհերով, ուսանողներին կոչ անելով միանալ «Քայլ արա, Մերժիր Սերժին» ցույցին:
Այս պահին ցույցի հարյուրավոր մասնակիցները փակել են Հայքի հրապարակը եւ Տիգրան Մեծ պողոտան: Այստեղ երթեւեկությունը կաթվածահար է եղել:
-Դուրս ենք եկել պայքարելու ու ինչ-որ բան փոխելու համար: Տանը նստելով ոչ մի բան չենք փոխի, գոնե այս կերպ կիմանանք, որ ինչ-որ բան արել ենք ու պայքարել: Եթե բոլորով պայքարենք, կհասնենք հաղթանակի, -ասում է ցույցի մասնակից, ուսանողուհի Արեւիկ Մարուքյանը:
Ցույցի մասնակիցներին հեռվից հետեւում էին նաեւ Վանաձորի քաղաքապետարանի ու Լոռու մարզպետարանի աշխատակիցները:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ