Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի մամուլի ակումբի նախագահը ոչ քննադատեց շենքը գրավողներին, ոչ էլ այն դիրքորոշումը, որն ունեցավ ռադիոյի ղեկավարությունը

Ապրիլ 16,2018 15:06

«Դժվար է դատել այդ մարդկանց ընտրած ուղին, մանավանդ այսօր, երբ կարծես թե հանրային և քաղաքացիական ակտիվության համար շատ քիչ հնարավորություններ կան դրսևորվելու, մարդիկ ընտրում են այն ճանապարհն իրենց ասելիքն ասելու, որն այս պահին հնարավոր է »,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Իմ քայլը» նախաձեռնության անդամների գործողություններին՝ հատկապես Հանրային ռադիոյի շենք ներխուժելուն, այսպիսի կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

Aravot. am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Հանրային ռադիոյի ղեկավարության արձագանքը այն առումով, որ Նիկոլ Փաշինյանին ցանկացած պահին ուղիղ եթեր տրամադրել չեն կարող, քանի որ եթերաժամը ժամը 19.00-ին է, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Ոչ կքննադատեի շենքը գրավողներին, ոչ էլ այն դիրքորոշումը, որն ունեցավ ռադիոյի ղեկավարությունը: Իրենք էլ ունեն իրենց ծրագրային և խմբագրական քաղաքականությունը: Այն իհարկե, բավականին քննադատելի է այն առումով, որ այս վերջին օրերին հեռարձակվող լրատվամիջոցները բավարար ուշադրություն չէին դարձնում բողոքի ակցիաներին այն դեպքում, երբ դրանք կարևոր նշանակություն ունեն ներքաղաքական անցուդարձում, բայց նաև ընդունելի է, եթե իրենք առաջարկել են այլ ժամանակ: Ամեն մեկն իր պատկերացումն ունի՝ ինչ պիտի անեն: Կարծում եմ այդ միջադեպը կարելի է հարթված համարել»:

Անդրադառնալով ԶԼՄ-ների վերջին օրերի լուսաբանումներին՝ պարոն Նավասարդյանն ամփոփեց. «Մոնիտորինգ չենք արել, բայց բավականին հեշտ է եզրակացություն անել: Այն ԶԼՄ-ները, որոնք քիչ թե շատ ազատ դաշտում են գործում՝  նախ առցանց ԶԼՄ-ների մասին է խոսքը, նաև ուղիղ հեռարձակմամբ են աշխատում լուսաբանել: Այն համաքաղաքացիները, որոնք ակտիվ օգտվում են առցանց ԶԼՄ-ներից բավականին իրազեկ են: Բայց քաղաքացիների մի մեծ մասը, որոնք շարունակում են հեռուստաալիքները դիտել որպես տեղեկատվության ստացման առաջնային աղբյուր, այդ մարդկանց դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում, և դա դրական համարել չի կարելի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30