Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ մի բան հավերժ չէ. Սերժ Սարգսյանը՝ վարչապետության մասին

Ապրիլ 16,2018 14:18

Իրականում մենք արդեն մի քանի օր է՝ ապրում ենք խորհրդարանական հանրապետությունում: Եվ վաղը պատգամավորները կընտրեն վարչապետ: Այդպիսով, կձևավորվեն պետության կառավարման հիմնական մարմինները:

Երկար տարիներ աշխատելով պետական կառավարման բարձր պաշտոններում, այդ թվում որպես վարչապետ, ու նաև նախագահի պաշտոնում, մենք գործընկերների հետ եկել ենք եզրակացության, որ կառավարման կիսանախագահական ձևն իր մեջ պարունակում է ավելի շատ վտանգներ, քանի որ հավասարակշռված չէ: Ստացվում էր այնպես, որ նախագահը կրում էր մեծ իրավական պատասխանատվություն ներքին և արտաքին քաղաքականության համար, անվտանգության ապահովում և այլն, բայց չուներ համապատասխան լիազորություններ՝ Սահմանադրությամբ նախատեսվող պարտավորությունները լիարժեք կերպով իրականացնելու համար:

Վերադարձը կառավարման նախագահական ձևին դրական չէր ընդունվի մեր հանրապետությունում: Չէ՞ որ 2008թ. նախագահական ընտրություններն էլ հարթ չընթացան: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին անցում կատարել կառավարման խորհրդարանական ձևի: Ընդառաջ գնալով այդ առաջարկին՝ մենք որոշեցինք հավասարակշռել երկրի քաղաքական կառուցվածքը, որն այժմ տարբերվում է խորհրդարանի իշխանության ուժեղ օրենսդրությամբ, որի առաջ կառավարությունը կրում է լիարժեք պատասխանատվություն: Կարծում եմ, որ կառավարման այդ ձևն ավելի շատ է համապատասխանում հայկական իրականությանը, մեր ժողովրդի մենթալիտետին: Դա թույլ կտա իրականացնել ժողովրդավարական փոխակերպումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը:

***

Ինչպես արդեն ասացի, խորհրդարանական համակարգը ենթադրում է ուժեղ օրենսդրական իշխանություն, որն ամբողջությամբ հաշվետու է կառավարությանը: Նախագահը, լինելով պետության ղեկավար, առաջնորդվելով համազգային շահերով, հետևում է Սահմանադրության կատարմանը: Որոշ դեպքերում նա կարող է վիճարկել օրենսդրական ակտերը՝ դրանք ուղղելով Սահմանադրական դատարան և անգամ չստորագրել: Ճիշտ է, նման դեպքերում նախագահի՝ փաստաթղթերը ստորագրելուց հրաժարվելուց հետո եռօրյա ժամկետում կառավարության կամ վարչապետի ստորագրած արձանագրություններն ուժի մեջ են մտնում: Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, իսկ վարչապետը սահմանում է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Խորհրդարանական կարգին անցումով մեր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ չեն փոխվի: Ներքին և արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, եթե դա ցանկանա խորհրդարանական մեծամասնությունը: Բացի այդ, կարևոր է, որ արտգործնախարարն իր գործունեության մեջ առաջնորդվի վարչապետից ստացած դրույթներով:

***

Իմ կուսակցական գործընկերներն աջակցել են Կարեն Կարապետյանի առաջարկին (վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին առաջադրելու վերաբերյալ-խմբ.) կուսակցական մարմինների համապատասխան նիստերին, և ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել: Բայց ոչինչ հավերժ չի լինում: Ուստի իմ պարտականություններից զատ, եթե իհարկե իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, շատ մեծ տեղ եմ պատրաստվում հատկացնել այն փորձին, որ ես կուտակել եմ տարբեր պաշտոններում բազում տարիների արդյունքում: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որպիսիք կան նաև հանրապետականների շրջանում և կուսակցությունից դուրս: Մեզ սպասվում է մեծ և Հայաստանի համար օգտակար աշխատանք:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30