Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանք ո՞վ են, որ ուսանողներին ծեծեն». Սասուն Միքայելյանը՝ Հերացի փողոցում բախման մասին

Ապրիլ 16,2018 13:53

Ցուցարարները Փաշինյանի գլխավորությամբ նորից Ֆրանսիայի հրապարակում են: Նիկոլ Փաշինյանը կոչ է անում այն ցուցարարներին, որոնք խաչմերուկներ են փակել, թողնեն դրանք ու գան, միանան իրենց: Փաշինյանը ոգեւորված է, նրա խոսքով՝ տասնյակ, հարյուր հազարավոր մարդ կա հիմա Մաշտոցի պողոտայում ու Ֆրանսիայի հրապարակում:

«Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանն ասաց, որ եթե 100 հազարավոր մարդիկ հավաքվեն, ոստիկանները ոչինչ անել չեն կարող. «Ի՞նչ պիտի անեն, կարո՞ղ է ուտեն»:

Լրագրողները փոխանցեցին, թե ինչ է եղել Հերացի փողոցում, երբ Մերսեդես Բրաբուս մակնիշի մեքենայով 4-5 հոգով հարձակվեցին ցուցարար ուսանողների վրա ու նրանց ծեծի ենթարկեցին՝ ճեղքելով պատնեշը: Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ ուզում են ինչ-որ բաներ ցույց տալ, վախեցնել ժողովրդին, բայց պիտի իրենք թույլ չտան. «Իրանք ո՞վ են, որ ուսանողներին ծեծեն: Նախկին բանն է, թե իրենց ցանկությամբ կարող են ինչ-որ մեկին ծեծեն»:

Միքայելյանն ասաց, որ ՀՀԿ-ն 2 անգամ ոչ լեգիտիմ ընտրվել է, Սերժ Սարգսյանին պիտի թույլ չտան, որ երրորդ անգամ ընտրվի. «Մենք անկախ պետություն ենք, էս անկախության ճանապարհին մենք կյանքեր ենք դրել զոհասեղանին, որ նորմալ պետություն սարքենք»:

Սասուն Միքայելյանն ասաց, որ նորմալ, լեգիտիմ թեկնածու պիտի լինի՝ ժողովրդի կողմից ընտրված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ դու ո՞վ ես, որ երեխաները մղես դէպի ծեծ. եթէ դու քո կեանքիցդ զզուել ես, կորսնցնելիք բան չունես, ուսանողների ապագան դեռ իրենց առջեւն է, քու եւ քո նմանները զանոնք տանում են դէպի ինքնախորտակում

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30