Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ընկերներ իշխանություն՝ նորմա՞լ եք համարում մարդուն մտադրության համար 10,5 տարվա ազատազրկել, իսկ քայլի համար չդատապարտել». Թամար Հովհաննիսյան

Ապրիլ 16,2018 13:45

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանի կարծիքով, այսօր իրավիճակ է փոխվել: Եթե նա նախօրեին մտահոգություն էր հայտնել, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ սկսված պայքարը ավելի շատ ժամանցի է նման, այդպես հեղափոխություն անել չի լինի, ապա այսօր կարծում է. «Այսօր իրավիճակը կտրուկ փոխվեց: Ինձ գոհացնելը էական չէ, չնայած ես հիմա փողոցում եմ, շարժվում եմ դեպի Ֆրանսիայի հրապարակ, մենք բոլորս ունենք մի պայքար, պայքարը չի լինում սրանը, նրանը: Ինքը կարողանում է, թող կարողանա, կանաչ ճանապարհ մինչեւ վերջ մեզ բոլորիս իր հետ միասին: Այսօր իրավիճակը փոխվել է ու որոշակի հույսեր է ներշնչում, որ կկարողանանք, ամենայն հավանականությամբ, կանխել այդ հանցագործների երկարակեցությունն ու վերարտադրությունը, բայց եթե նույնիսկ չկարողանանք դա անել, դարձյալ այս ամենը, ինչ տեղի է ունենում, դրական է»:

Անդրադառնալով նրան, որ Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեցին հեռուստաաշտարակը գրավելու մտադրության համար, իսկ Նիկոլ Փաշինյանի ՝ նախօրեին Հանրային ռադիոն գրավելու վերաբերյալ իրավապահների կողմից միայն հայտարարություններ են հնչում, տիկին Հովհաննիսյանը շարունակեց, որ այս հարցը պետք է ուղղել իշխանություններին, ինքը չի կարող պատճառն ասել. «Դուք այդ հարցը ուղղեք իշխանության ներկայացուցիչներին, նրանց հարցրեք՝ ընկերներ իշխանություն, դուք նորմա՞լ եք համարում մարդուն մտադրության համար 10,5 տարվա ազատազրկել, իսկ քայլի համար չդատապարտել: Ամեն դեպքում ուրախ եմ՝ հասել ենք այն պահին, որ քայլեր են կատարվում եւ անկարող են դարձնում դիմադրությունը»:

Մեր հարցին, թե ինչով է պայմանավորում այս ցույցերին ոստիկանների ավելի զուսպ գործողությունները՝ ի տարբերություն նախորդ ցույցերի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոստիկանները, երբ իրենց զազրելի ու ամենաանմարդկային ձեւերով պահեցին 2016 թվականի հուլիսին, դատապարտվեցին միջազգային կառույցների կողմից, հիմա ավելի զուսպ են պահում իրենց»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30