Լրահոս
Օրվա լրահոսը

Հերացի փողոցում բախման արդյունքում մի քանի ուսանողներ հիվանդանոցում են

Ապրիլ 16,2018 13:09

Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Խանջյանով շարժվեցին դեպի Երեւանի պետական մանկավարժական համալսարան:

Համալսարանի դռները փակ չէին, ցուցարարները հանգիստ մտան եւ սկսեցին լսարաններով անցնելով՝ կոչ անել ուսանողներին դասադուլ անել, միանալ իրենց:

Այնուհետեւ Գրիգոր Լուսավորչի փողոցով շարժվեցին դեպի Հաղթանակ կամուրջ: Նիկոլ Փաշինյանը տեղեկություն ստացավ, որ ոստիկանությունն այդ հատվածում փորձում է երթեւեկությունը վերականգնել եւ էվակուատոր ավտոքարշակ է բերել: Ցուցարարները, հասնելով կամրջի մոտ, նստեցին փողոցում, քարշակը շրջադարձ կատարեց եւ Հրազդանի կիրճ մտավ: Փաշինյանը հորդորեց էվակուատորի անիվները ծակել: Հետո հորդորեց ոչ թե ծակել, քանի որ դա ի վերջո մեր բյուջեի հաշվին է գնվել, այլ՝ իջեցնել անիվները:

Ավելի ուշ ցուցարարները շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա: Փաշինյանը տեղեկացրեց, որ Հերացի փողոցում բախման արդյունքում մի քանի ուսանողներ հիվանդանոցում են գտնվում: Նա մաղթեց երիտասարդներին շուտափույթ ապաքինում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anna says:

    Դե իհարկե, ինչպես միշտ, ուսանողները հիվանդանոցում են, Նիկոլը ապաքինում է մաղթում: Մարտի մեկին Նիկոլը կոչ էր անում բարիկադներ սարքել, արդյունքը բոլորս գիտենք: Զարմանում եմ միայն ժողովրդի կարճ հիշողության վրա: Հերթական անգամ Սերժի խամաճիկ ընդդիմությունն ու ակտիվիստները կատարում են պարտիական հանձնարարությունը, ժողովուրդն էլ ջուր է լցնում այդ ջաղացին:
    Տե՛ր, մի տանիր զմեզ ի փորձութիւն այլ փրկեա զմեզ ի չարէ։

    • Հ.Շ. says:

      Այսօր 20 տարեկան երեխան 2008-ին տասը տարեկան էր… Այս նիւթերի վերաբերեալ ի՞նչ է տեսել էն վախտը, այդ տարիքին, որ հիմա մի բան յիշէ: Անկէ ի վեր ալ այդ ու նման դէպքերի մասին լսել է միայն քաղաքական ամենացած մակարդակի քարոզչութիւն, նենգ ճառախօսութիւն, զգայացունց ու դատարկ լոզունքներ:

      Այսպէսով է որ, ամէն 10 տարի, անմիտ եւ անպատասխանատու քաղաքական գործիչներ իրենց միեւնոյն փտած ապրանքին նոր ու խանդավառ յաճախորդներ կը գտնեն, կը կարողանան երեխաներ դարձեալ խաբել, մղել ու տանիլ դէպի այլազան տեսակի յիմարութիւններ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30