Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը հավերժ չի. վաղը նա գնալու է, գալու է մեկ ուրիշը». Արմեն Ռուստամյան

Ապրիլ 16,2018 12:58

«Սերժ Սարգսյանը հավե՞րժ է, հավերժ չի: Վաղը նա գնալու է, գալու է մեկ ուրիշը…ներկայումս մի քանի գործող անձինք կարող են երկրի համար պատասխանատու գործունեություն ծավալել եւ իրենց լիազորություններն իրականացնում են: Սա օգտակար է ՀՀ-ի համար: Այս համակարգը ՀՀ-ին նորմալ ընթացքի մեջ է դնելու: Ակնկալում ենք, որ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարման համակարգի փոփոխության համատեքստում իր ստանձնած բարեփոխումները եւ իր գործն ավարտին հասցնի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետի միակ թեկնածու Սերժ Սարգսյանին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Նա ազդեցիկ մարդ է, որը պետք է նպաստի կառավարման խորհրդարանական համակարգի կայացմանը, որ ժողովուրդը համոզվի, որ այս փոփոխությունները ոչ թե Սերժ Սարգսյան անձի համար էին, այլ երկրի»,-համոզմունք հայտնեց նա:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը որպես վարչապետ ունի նշյալ հնարավորությունը եւ պետք է ցույց տա, որ վարչապետը չի որոշում ամեն ինչ. «ՀՀ-ն փոքր երկիր է, փոփոխությունները արագ կնկատվեն: Նա բոլորին պետք է պարզ բացատրի, որ վարչապետ է, ոչ թե նախագահ՝ բազմաթիվ լիազորություններով, ինչպես նախկինում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30