Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցը դեռ մնում է փակ: Ակտիվիստները իրենց մեքենաներով մի կողմից փակելով փողոցը՝ ցույց են տալիս, որ միանում են Երեւանում անցկացվող ցույցերին: Դեռ մեծ թվով մարդիկ հավաքված չեն:
Շիրազի մարզպետարանի դիմաց աշխատում են ԶԼՄ ներկայացուցիչները: Տեղեկանալով, որ քիչ առաջ Շիրակի մարզային ոստիկանության շենքի դիմաց էվակուատորներ են բերել, ԶԼՄ ներկայացուցիչները մոտեցան տարածքին, նկարելով դրանք: Մի քանի հոգի, ամենայն հավանականությամբ՝ էվակուատորների վարորդները, հայհոյախառն արտահայտություններով հարձակվեցին լրագրողների ու օպերատորների վրա. «Հլը հավքվաք ստեղից», «Լավ չի լինի վիճակներդ, եթե էս մեքենաներից նկար հայտնվավ»:
«Շանթ» հեռուստաընկերության օպերատորը կարգի հրավիրեց, ասելով, որ նման տոնով չի կարելի խոսել կանանց ներկայությամբ: Ի պատասխան նրանք փորձեցին ձեռք բարձրացնել կին լրագրողներից մեկի վրա, ինչը կանխեց օպերատորը:
Ոստիկանները դիտում էին այս ամենը՝ չփորձելով միջամտել ու կարգի հրավիրել:
Ըստ էության, այդ էվակուատորները Շիրակի ոստիկանության շենքի մոտ հայտնվել էին ոստիկանության պատվերով:
Այս պահին սկսվեց ավտոերթ Գյումրու կենտրոնական փողոցներով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ