Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի գյուղատնտեսությունը նահանջել է

Ապրիլ 16,2018 12:25

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից ստացված տվյալներով`2017 թվականի ընթացքում, նախորդ`2016 թվականի համեմատ, Տավուշի մարզում արդյունաբերական արտադրանքի, շինարարության ծավալների, այդ թվում`անհատական բնակարաշինության ծավալների աճ կա: 2017թ. մարզի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 13 միլիարդ 692 միլիոն 600 հազար դրամ, որից իրացվել է 13 միլիարդ 395 միլիոն 200 հազար դրամի արտադրանք: Նախորդ տարվա համեմատ 2017 թվականին Տավուշի մարզի արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 14.8 տոկոսով:

2017 թվականին մարզի գյուղատնտեսության ոլորտում նվազում է արձանագրվել: 2017-ին Տավուշի գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 39 միլիարդ 700 միլիոն դրամ: 2016թ. այդ ցուցանիշը կազմել է 41 միլիարդ 300 միլիոն դրամ: Գյուղատնտեսության մեջ նահանջը պայմանավորված է հիմնականում եղանակային անբարենպաստ պայմաններով, ցրտահարությամբ եւ կարկտահարություններով:

2017թ., 2016-ի համեմատ ,ոչ մեծ չափով աճել են մարզում իրացվող մսի, կաթի եւ հավկիթների ցուցանիշները: Սակայն անասնապահության ոլորտում նաեւ նվազում կա: 2017թ. Տավուշում պահվող խոշոր եղջերավոր անասունների քանակը կազմել է 29 հազար 656 գլուխ, որից կովերը`13 502: Նախորդ տարվա համեմատ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պակասել է 6.4 տոկոսով, կովերինը՝ 4.9 տոկոսով: 2017թ, Տավուշում պահվող ոչխարների եւ այծերի գլխաքանակը եղել է 15 հազար 24,ինչը նախորդ տարվա գլխաքանակից պակաս է 11.1 տոկոսով: 2017 թվականին, 2016-ի համեմատ, փոքր չափով աճել է մարզում պահվող խոզերի ու ձիերի քանակը, սակայն նվազել՝ թռչունների թիվը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30