Առողջապահության նախարարությունն արձագանքելով Aravot.am կայքում ապրիլի 10-ին եւ «Առավոտ» թերթում ապրիլի 11-ին «Ժամանակակից դեղերի բացակայության պատճառով էպիլեպսիայով հիվանդ երեխաները դպրոց էլ չեն գնում» հրապարակմանը՝ պարզաբանում է. ««Լետիրամ (լեւետիրացետամ)» դեղը Հայաստանի Հանրապետությունում գրանցված է մինչեւ 04.02.2021 թվականը: Վերջին անգամ «Լետիրամ (լեւետիրացետամ)» դեղը ՀՀ է ներկրվել 2017 թվականի դեկտեմբերին: 2018 թվականին նշված դեղի ներմուծում չի իրականացվել, քանի որ արտադրողի կողմից կատարվել են վերագրանցման հետ կապված փոփոխություններ:
ՀՀ առողջապահության նախարարության հարցմանը համապատասխանաբար «Էգիս Ֆարմասյուտիկալս» ընկերության ներկայացուցիչը պատասխանել է, որ «Լետիրամ (լեւետիրացետամ)» դեղի հերթական ներմուծումը ՀՀ կիրականացվի ս/թ մայիս ամսին:
Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայումս ՀՀ-ում գրանցված են «Լեւետիրացետամ» ակտիվ նյութը պարունակող «Մատեւեր 250մգ եւ 500մգ թաղանթապատ դեղահատեր», «Կեպրա 250մգ եւ 500մգ» դեղերը, որոնք վաճառվում են դեղատներում»:
«Առավոտ»
14.04.2018