Հերացի փողոցում կարմիր բերետավորները հեռացրին նստացույց անող ուսանողներին եւ շղթա կազմեցին:
Փաշինյանը ցուցարարների հետ հայտարարեց, որ իրենք չեն ուզում բախումների գնալ ու ճեղքեցին ոստիկանական շղթան եւ հասան ոստիկանության վարչական շենք՝ Նալբանդյան փողոց:
Մի քանի ոստիկանական խմբեր ոստիկանությունից դուրս գալով՝ փորձեցին դիմակայել, պատ կազմել, ցուցարարերին հաջողվեց պատը էլ ճեղքել ու հիմա Նալբանդյան-Մոսկովյան հատվածում են, «Հայաստանը մերն ա» կոչերով շարժում են առաջ:
Ժամանակ առ ժամանակ կոչ են անում ցուցարարներին ձեռքերը վեր բարձրացնել ու ցույց տալ, որ իրենք բախումների չեն գնում:
Փաշինյանը ներողություն է խնդրում ոստիկաններից, որ նրանց ընտանիքի անդամներին էլ անհանգստացնում են. «Իմ եղբայրները չեն կարող ինձ վնասվածք հասցնել, ոստիկաններն իմ եղբայրներն են: Ոչ մի ոստիկանի նկատմամբ ոչ մի բռնություն, ոչ մի թթու խոսք, միայն հարգանք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ