Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրաստանի Խորհրդարանի դիմաց կայացել է Ցեղասպանության իրադարձությունները լուսաբանող արխիվային նյութերի ցուցահանդես

Ապրիլ 16,2018 11:11

Ապրիլի 15-ին Թբիլիսիում 1915-23թթ․ հայ ժողովրդի Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում Վրաստանի Խորհրդարանի շենքի դիմաց կայացավ արխիվային նյութերի-նկարների ցուցահանդես։ «Վրաստանի Հայ Համայնքի» կողմից կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում վրաց հասարակությանը ներկայացվեցին փաստագրական նկարներ, որոնց վրա արտացոլված էին հայ ժողովրդի Ցեղասպանության իրադարձությունները։

Ցուցահանդեսի անցկացման վայրը պատահականորեն ընտրված չէր։ Տասնամյակներ շարունակ «Վրաստանի Հայ Համայնքը» դիմում է երկրի իշխանությանը՝ 1915-23թթ․ Ցեղասպանության փաստը դատապարտելու կոչով։ Մինչդեռ, Վրաստանի քաղաքացիների դիմումը Խորհրդարանին և Կառավարությանը մինչ օրս մնում է անպատասխան։

1915-23թթ․ Ցեղասպանության փաստը դատապարտված է բազմաթիվ քաղաքակիրթ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից։ 2015թ․-ին Եվրախորհուրդը ընդունել է հերթական հատուկ բանաձև, որտեղ կոչ է անում նաև եվրոպական երկրների Խորհրդարաններին դատապարտել 1915-23թթ. ցեղասպանության փաստը։

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30