Քիչ առաջ Հերացի փողոցի հատվածում բախում եղավ ուսանողների հետ: «Մերսեդես» մակնիշի մեքենայով քաղաքացիներն ուզում էին անցնել փողոցը, ուսանողների ցույցի պատճառով չէին կարողանում, 4-5 հոգով նրանք դուրս եկան մեքենայից եւ սկսեցին ծեծել ցուցարար ուսանողներին:

The activists of ‘#merjirserjin’ initiative closed a number of streets during the action of disobedience in Yerevan, Armenia
Մի քանի հարվածներից հետո նստեցին մեքենան եւ քշելով ուսանողների վրա՝ ճեղքեցին պատը:

The activists of ‘#merjirserjin’ initiative closed a number of streets during the action of disobedience in Yerevan, Armenia

The activists of ‘#merjirserjin’ initiative closed a number of streets during the action of disobedience in Yerevan, Armenia
Այդ հատվածում լարված իրավիճակ է: Մի պահ իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից:
Միջամտեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը: Նա սկսեց վիճել ոստիկանների հետ՝ ասելով, որ դուք ոստիկաններ եք, մարդկանց վրաերթի են ենթարկում, ոչինչ չեք անում. «Ձեր աչքի դեմը մարդիկ ծեծի են ենթարկում, կողքից կանգնած նայում եք: Մի քիչ դուխով եղեք, մի քիչ ոստիկան եղեք, էդ կրիմինալին պիտի կանգնացնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ. Գ. Մամուլում հրապարակված լուրերի համաձայն, մեքենաներից մեկի վարորդը, որն աչքի էր ընկնում իր ագրեսիվ պահվածքով, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրն է՝ Գոռ Համբարձումյանը:
«ջունգլիի օրէնք» կ’ուզէք, դեհ ջունգլիի օրէնք կը ստանաք… շնորհիւ այս յիմար իրարանցումին, նորէն տասը տարի ետեւ գացինք… մերսի Պարոն Փաշինեան…