Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարգին Հայկոն ցուցարարների հետ է. «Նորմալ չի, որ ՀՀԿ-ում ուրիշ թեկնածու չունեն, ալտերնատիվ չունեն»

Ապրիլ 16,2018 10:10

Ուսանողները շարունակում են փակված պահել Երիտասարդական մետրոյի հատվածը: Վարորդներից մեկը «Օփել» մակնիշի մեքենայով փորձեց հետ գնալ ու մեծ թափ հավաքելով՝ մեքենայով քշել ուսանողների վրա: Ուսանողները չընկրկեցին ու շարվեցին նրա առաջ: Մի քանի նման փորձից հետո վարորդը ճարահատյալ հետ գնաց:

Ուսանողների բողոքի ակցիային է միացել նաեւ դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն: Նա ասաց. «Ես տեղ էի գնում, չեմ կարողանում անցնեմ: Պիտի ոտքով գնամ: Ես յուրաքանչյուր պայքարին միանում եմ, որը տանում է մեր երկիրը դեպի լավը»:

Լրագրողների հետ զրույցում հարցին՝ միանո՞ւմ եք «Մերժիր Սերժին» կարգախոսին՝ Հայկոն պատասխանեց. «Մեզ ոչ թե պատճառները պետք է հետաքրքրեն, մեզ պետք է հետաքրքրի վերջը, որ վերջում մենք ունենանք լավ, անկախ Հայաստան: Ամեն ինչ սկսվեց ԱԺ ընտրությունների կեղծումից, Սահմանադրության քվեարկությունը: Սաղ հետեւից է գալիս, մեղավորներն էլ մի քիչ շատ են՝ 10 հազար վերցնող քվեարկողները եւ այլն: Պետք չի կենտրոնանալ: Եթե մեծ համակարգ է, այդ համակարգից մի հոգու էլ հանես՝ համակարգն աշխատելու է: Էս մարդկանց ուղեղը մաքուր է, զրոյից փորձում են երկիր կառուցեն, մեր հույսը հենց այս ուսանողներն են»:

Խոսելով ՀՀԿ-ի մասին՝ Հայկոն ասաց. «ՀՀԿ-ն, որպես կառույց, գոյություն չունի: Ամեն ինչ ունեն՝ ֆինանսական ռեսուրսներ, մարդիկ ու մի հոգու չե՞ն գտնում այդ ամբողջ կուսակցության մեջ, որ գոնե ալտերնատիվ լինի, քննարկում լինի: Ես նայում էի այդ մեծ կուսակցության ռեպորտաժները, այլ անուն չի քննարկվել, քաղաքականություն չի, բռնապետություն կա կուսակցությունում: Եթե քաղաքականություն չկա կուսակցության մեջ, ո՞նց պետք է լինի երկրի մեջ: Պետք է խորհրդակցություն լինի, մի ուրիշ թեկնածու լինի, ինչ-որ քննարկումներ: Միգուցե այդպես ՀՀԿ-ի մեջ որ լիդերներ ծնվեն, որոնք ավելի հետաքրքրիր քաղաքականություն վարեն: Մենք խնդիր ունենք ոչ միայն ՀՀԿ-ի հետ կապված, այլ՝ ՀՀԿ-ի ներսում էլ հենց ունենք: Դա նորմալ չի, որ ուրիշ թեկնածու չունեն, անառողջ է եւ այդ անառողջությունը տարածվում է ամեն տեղ»:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30