Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ասաց, որ մտադիր են ճեղքել ոստիկանական շղթան եւ հասնել ԱԺ, արտագնա նիստի դեպքում մայրաքաղաքը «վերցնել»

Ապրիլ 16,2018 10:02

Բաղրամյան պողոտան, Մոսկովյան փողոցն այս պահին փակ է: Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտան «հանձնեց» «Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանին՝ ասելով, որ հույս ունի՝ չի հանձնի: Նա տեղափոխվեց մեկ այլ հատված: Բաղրամյան պողոտայում ոստիկանական ուժեր են կուտակվել: Փաշինյանն ասաց, որ մտադիր են ճեղքել ոստիկանական շղթան եւ հասնել ԱԺ. «Էլ չեմ ասում, որ դա իմ գործի տեղն ա»:

Փաշինյանը քաղաքացիներից ներողություն խնդրեց՝ անհարմարությունների համար եւ ասաց՝ «գիտե՞ք ինչի ձեր աշխատավարձերը չեն բարձրանում, որովհետեւ մեր նման մարդիկ նման քաղաքական ակցիաներ քիչ են անում, նրանք ձեր կարիքը չեն ունենում, որ աշխատավարձ բարձրացնեն»: Նա խոստացավ, որ 30 տոկոսով բյուջեի եկամուտները կավելանան եւ մարդկանց աշխատավարձերը կբարձրանան:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում հարցին, թե ինչո՞վ է այս բողոքի ակցիան տարբերվում նախկինում տեղի ունեցածներից՝ Փաշինյանը պատասխանեց, որ սա 2018 թվականն է, նախկինում երբեք 2018-ը չի եղել, նաեւ նախկինում երբեք Սերժ Սարգսյանը չի փորձել երրորդ ժամկետ ղեկավարել. «Ոչ ոք չի փորձել»:

Նա ասաց, որ եթե ԱԺ նիստը արտագնա լինի, անցկացնեն այլ տեղ, իրենք իրենց հսկողության տակ կվերցնեն մայրաքաղաքը:

Երիտասարդական մետրոյի հարեւանությամբ էլ ուսանողներն էլ փակել ճանապարհները: Հիմնական կազմակերպիչը Դավիթ Պետրոսյանն է, որը պայքարում էր տարկետման պահանջի համար: Նրանք ծաղիկների համար նախատեսված երկաթե ծաղկամաններով, աղբամաններով փակել են Իսահակյան փողոցը, շարժվում են դեպի Աբովյան պուրակ: Ուսանողները նույնպես փակել են երթուղայինների ճանապարհը, կոչ են անում միանալ իրենց, դասադուլ, գործադուլ անել:

The activists of ‘#merjirserjin’ initiative closed a number of streets during the action of disobedience in Yerevan, Armenia

Ուսանողներին հաջողվեց փակել Աբովյան-Կորյուն հատվածը, Բժշկական համալսարանի հատվածում բոլոր ճանապարհները փակ են:

Վարորդներից ոմանք միանում են ուսանողներին: Ոստիկանները ցուցարարներին միացած վարորդներից մեկի մեքենայից վերցրել են անձնագիրը, փաստաթղթերը՝ ասելով, որ անձնն են պարզում:

Քաղաքացիներից մեկն էլ վիճեց ուսանողների հետ՝ ասելով, թե 88-ին էլ արեցիք, տեսանք ինչ եղավ: Նա գոռում էր, թե 90 թվին կռվել է, ուսանողներն էլ հակադարձեցին՝ «Մենք էլ ապրիլյանին ենք կռվել, հետո՞ ինչ»:

Հռտիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30