Քիչ առաջ երիտասարդական մետրոյի շրջակայքից սկսվեց ուսանողական շարժում։ Ուսանողները միացել են «Իմ քայլը» արշավին և պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Նրանք փակել են փողոցը և վանկարկում են` դասադուլ, գործադուլ, դուրս արի փողոց։ Նրանք պատրաստվում են միանալ Նիկոլ Փաշինյանին և նրա համախոհներին` շարժվելով Ազգային ժողով։
Ուսանող Իննա Թումանյանի խոսքով` պետք է պայքարել իշխանության անօրինությունների դեմ։ Ուսանողությունը հասարակության ամենալայն շերտերից մեկն ու պետք է ոտքի կանգնի:
Ուսանողները պառկում են մեքենաների առաջ, թույլ չեն տալիս վարորդներին տեղաշարժվել: Անգամ վարորդներից մեկը դուրս եկավ իր մեքենայից ու ոտքով շարունակեց ճանապարհը:
Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Քիչ առաջ շարժման մասնակից ուսանողներից մեզ տեղեկացրին, որ իրենց տեղեկություններով՝ «Իմ քայլը» նախաձեռնության անդամները փակել են մետրոյի Երիտասարդական կայարանը: