«Այս երկիրը իր ներուժը ամբողջությամբ չի իրագործի, մինչև քաղաքացիները զանգվածայնորեն ոտքի չկանգնեն իրենց իրավունքների և արժանապատվության համար»
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է Politico-ի «Հայաստանի վիճելի քայլը դեպի իրական ժողովրդավարություն» հոդվածը և գրառում է կատարել: Թանկյանը իր գրառումով անդրադարձել է Երևանում տեղի ունեցող ցույցերին:
«Հայաստանում կառավարության և կառավարվողների միջև պայմանագիրը վաղուց խզվել է, և կարեկցանքը փոխարինել է հույսին: Բոլոր կարևոր ընտրություններում ձայները վաճառվել են 20 դոլարով: Ես գնահատում եմ, որ ցույցերը խաղաղ են, քանի որ հանրապետությունը չի կարող իրեն թույլ տալ նոր արյունահեղություններ: Այս երկիրը իր ներուժը ամբողջությամբ չի իրագործի, մինչև քաղաքացիները զանգվածայնորեն ոտքի չկանգնեն իրենց իրավունքների և արժանապատվության համար՝ լայնածավալ գործադուլներ կազմակերպելով, ինչպես դա արել են մինչև Ղարաբաղյան պատերազմը»,- գրել է նա:
Ըստ երգչի, քաղաքացիական անհնազանդությունը նման է կախարդանքի, երբ բավականաչափ մարդ է մասնակցում. Դա աշխարհի ամենահզոր զենքերից մեկն է. «Իմ սիրտը և սերը բոլոր նրանց հետ է, ովքեր Հայաստանում պայքարում են բարգավաճ ապագայի համար»: