Բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի եզրափակչի առաջին խաղում «Արցախը» համառ պայքարում 100:74 հաշվով հաղթեց «Արթիկին»: Խաղի գլխավոր մրցավարն էր Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Հրաչյա Ռոստոմյանը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց արցախցի Ալբերտ Թադեւոսյանը: Նա վաստակեց 31 միավոր: Պատասխան խաղը կկայանա ապրիլի 17-ին, ժամը 19:50-ին՝ «Մարզաձեւերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի դահլիճում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ