Ապրիլի 15-ին` ժամը 10:23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` աթոռին նստած, հայտնաբերել 1942 թ. ծնված Լ. Ա.-ի դին:
ՀՀ ԱԻՆ