Լրահոս
Օրվա լրահոսը

Խոզաբուծարանում պահեստավորված եգիպտացորենի պարկերը թափվել են երեխաների վրա. 8-ամյա տղան ու 10-ամյա աղջիկը մահացել են. Shamshyan.com

Ապրիլ 14,2018 23:35

Այսօր՝ ապրիլի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին Արտաշատի և Մասիսի բժշկական կենտրոններից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել երեխաների դիեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ մահացածներն են 8-ամյա Գոռ Մանուկյանը և 10-ամյա Նվարդ Վարդանյանը: Ոստիկանները պարզել են, որ Ն. Վարդանյանը Արտաշատի, իսկ Գ. Մանուկյանը՝ Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել Ազատավան գյուղից, որտեղ նրանք եղել են նշված գյուղում գործող խոզաբուծարանում և այնտեղ պահեստավորված 50 կիլոգրամանոց երգիպտացորենի պարկերը թափվել են երեխաների վրա, ինչն էլ է դարձել է մահվան պատճառ:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30