ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի առաջարկած բանաձևը, որով կոչ էր արվում «դադարեցնել Սիրիայի դեմ ագրեսիան», գրում է Reuters-ը:
Փաստաթուղթը քվեարկության էր դրվել Մոսկվայի նախաձեռնությամբ հրավիրված նիստին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հարված հասցրին Սիրիային: Բանաձևին կողմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը և Բոլիվիան: 8 երկիր դեմ է քվեարկել, 4 պատվիրակություն ձեռնպահ է մնացել:
Բանաձևի տեքստում Ռուսաստանը դատապարտում է կոալիցիայի գործողությունները և պահանջում «ԱՄՆ-ից և դաշնակիցներից անհապաղ դադարեցնել ագրեսիան Սիրիայի նկատմամբ, ինչպես նաև զերծ մնալ ուժի հետագա կիրառումից՝ հակառակ ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ