Սլովակիայում շարունակվող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում այսօր կայացան յոթերորդ տուրի հանդիպումները:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարան Մարիա Կուրսովան (ադրբեջանցի Զեյնաբ Մամեդյարովայի նկատմամբ) եւ Մարիա Գեւորգյանը (նկարում), իսկ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Աննա Սարգսյանը ոչ-ոքի արեցին:
Դանիելյանը 5,5 միավորով բաժանում է 2-7-րդ հորիզոնականները եւ լրացուցիչ գործակիցներով ընթանում է 5-րդ հորիզոնականում: Մեր մյուս շախմատիստներն զբաղեցնում են այսպիսի դիրքեր. 42` Մարիա Կուրսովա, 58՝ Լիլիթ Մկրտչյան, 85՝ Մարիա Գեւորգյան, 90՝ Սիրանուշ Ղուկասյան, 91՝ Աննա Սարգսյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ