Ապրիլի 13-ին՝ ժամը 08.50-ի սահմաններում, «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայի 34-ամյա վարորդ Արման Հախնազարյանը Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար մասի երկաթյա արգելապատնեշին, ինչի հետևանքով Արման Հախնազարյանը և վերջինիս ուղևորուհի՝ 1982 թ. ծնված Լուսինե Պողոսյանը, տեղում մահացել են, իսկ 1991 թ. ծնված Արմենուհի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն