«Մաքուր Հայաստան» ծրագիրն արդեն բոլոր է մեկամյակը, և դրա շրջանակներում անցկացվող համապետական շաբաթօրյակները դարձել են բակն ու փողոցը, մեր շրջապատը մաքրելու լավագույն ձեռնարկներից մեկը:
Այս տարի համապետական շաբաթօրյակների մեկնարկը տրվեց ապրիլի 14-ին, որին միացավ նաև Սևան համայնքը:
Շաբաթօրյակը կազմակերպած անցկացնելու նպատակով, համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հանձնարարականով, քարտեզագրվել է համայնքի ողջ տարածքը` ըստ տեղամասերի, նշանակվել են պատասխանատուներ, իրականացվել է իրազեկման գործընթաց, նախապատրաստվել է համապատասխան տեխնիկա: Ինչպես նշված էր համայնքի ղեկավարի ուղերձում, «մաքրությունը կենսակերպ դարձնելու գործում մենք ունենք բոլորիդ աջակցության կարիքը, կարևորում ենք յուրաքանչյուրիդ մասնակցությունը և սրտացավ վերաբերմունքը հարազատ բնակավայրի, փողոցի, բակի, շրջապատի նկատմամբ: Դուրս եկեք բակ ու փողոց, ցուցաբերեք քաղաքացիական պատասխանատվություն` դառնալով քաղաքի սրտացավ տանտեր մեր քաղաքի բարեկարգ և ներկայանալի տեսքը ապահովվելու է ձեր ակտիվ և արդյունավետ մասնակցությամբ»: Չնայած անձրևոտ օրվան` շատ կազմակերպություններ և ընկերություններ, հաստատություններ և տնտեսվարող սուբյեկտներ պարտաճանաչ ձևով կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը: Շաբաթօրյակին մասնակցեց շուրջ 700 մարդ, օգտագործվեց 13 միավոր տեխնիկա:
Շաբաթօրյակի աշխատանքները վերահսկում և համակարգում էր համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը` ընթացքում տալով համապատասխան հանձնարարականներ: Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Գեղարքունիքի մարզ է այցելել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը: Այցի ընթացքում, փոխնախարար Վարազդատ Կարապետյանի. Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ,Լոքյանը շրջել է քաղաքում. միաժամանակ ծանոթացել պետական սուբվենցիայի շրջանակներում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին:
Արմինե Ղուկասյան