Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ այսօր «մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը կոչ արեց քաղաքացիներին երկուշաբթի օրվանից գործադուլ սկսել ու միանալ իրենց պայքարին:
«Միահամուռ գործադուլ սկսենք, ու ռեժիմը կոլլապսի մեջ կհայտնվի, այս ճանապարհով կխփենք ռեժիմի տնտեսական բոլոր աղբյուրներին: Նրանք դրանից են վախենում: Մենք այս տարիների ընթացքում չենք փորձել, եկեք աշխարհին ցույց տանք՝ ինչպես են Հայաստանում գործադուլ անում, ժողովուրդ հերիք է 80.000 դրամով մնաք ստրկության մեջ, ես արդեն 10 օր է՝ չեմ գնում աշխատանքի »,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
նկատի ունենալով Հայաստանում, շատերի պարագային, ասենք… «աշխատանքային» յատուկ կենցաղը, դժուար պիտի լինի զանազանելը անոնց իբրեւ թէ գործի վրայ լինելը՝ գործադուլից