Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում նոր անցումների կարիք կա

Ապրիլ 14,2018 19:53

Խորհրդային միության տարիներին Վանաձոր քաղաքում գործող 2 գետնանցումները մինչեւ վերջերս անօթեւանների համար դարձել էին բնակատեղի, վերածվել աղբանոցի ու հասարակական զուգարանի:

Նշված տարածքներում բացակայում են նաեւ լուսացույցները: Այստեղ հաճախակի գրանցվում են վթարներ ու վրաերթեր: Գետնանցումների շրջակա տարածքում գործում են նաեւ դպրոցներ ու այլ հաստատություններ:

Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի փոխանցմամբ՝ Տիգրան Մեծ պողոտայում գտնվող գետնանցումը վարձակալությամբ տրվել է «Տաշիր» ընկերությանը: Այն այժմ գտնվում է վերանորոգման փոլում. «Ազատամարտիկների պուրակում «Տաշիր» ընկերության կողմից կառուցվում է առեւտրի կենտրոն, ընկերությունը, պարտավորվել է վերանորոգել ու վերագործարկել նաեւ գետնանցումում գտնվող տաղավարները»:

Իսկ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող՝ Վարդանանց փողոցի գետնանցման ճակատագիրը դեռեւս չի փոխվել:

Աբովյանի խոսքով՝ բացի այդ, քաղաքում կան մի քանի բանուկ հատվածներ եւս, որտեղ առկա են նոր անցումների անհրաժեշտություն. «Ցանկալի է, որ գետնանցում լիներ Պետական մանկավարժական համալսարանի մոտ՝ Մհեր Մկրտչյան եւ Տիգրան Մեծ պողոտայի հատումում, սակայն տեխնիկապես այդտեղ հնարավոր չէ կառուցել: Կարծում եմ, այդտեղ խնդիրը պետք է կարգավորենք սմարթ լուսաֆորների միջոցով: Վերգետնյա անցումների խնդիր ունենաք նաեւ Բաղրամյան պողոտայի (17-րդ դպրոց մոտ) եւ Նարեկացի փողոցի վրա (նոր կառուցվող 7-րդ դպրոցի մոտ), որը Մ-6 միջպետական ճանապարհն է հանդիսանում: 7-րդ դպրոցի շինարարության ավարտից հետո խնդիրը կդառնա օրհասական»:

Ճարտարապետը տեղեկացրեց, որ քաղաքի զարգացման ծրագրում ներառված է նաեւ այս հարցը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30