ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, որտեղ ՀՀԿ գործադիր մարմինը որոշեց վարչապետի պաշտոնում ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի պահ մտավ Ծաղկաձորի «Մարիոթ Արմենիա» հյուրանոց սուրճ խմելու:
Aravot.am-ի ու Ա1+ի հարցերին նա չպատասխանեց: Ընդամենն ասաց. «Ձեզ լավ տրամադրություն եմ մաղթում»:
Իսկ թե ինչու որոշեցին ՀՀԿ նիստը Երեւանից տեղափոխել Ծաղկաձոր, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Դե հիմա էդպես եղավ»:
Իր հետագա լիազորությունների վերաբերյալ հարցին ի պատասխան էլ ժպտաց, նստեց մեքենան եւ հեռացավ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Էս միլիոնշչինկին Պուծին ձյաձյան ուղարկեց Հայաստան որ ի՞նչ անի։ Թող գնա իր Արցախը, մենք էստեղ մեզանով մեր երկիրը կղեկավարենք։
Դե անցողիկ քամի էր: եկավ,փչեց, հեռացավ…..:)