Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանական լրատվամիջոցների արձագանքը Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ

Ապրիլ 14,2018 17:55

Ապրիլի 12-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և դրանց արդյունքներին են անդրադարձել իսպանական լրատվամիջոցները: Բոլոր հրապարակումներում ընդգծվում են գրանցված տարօրինակ բարձր ցուցանիշերը, իրական ընդդիմադիր ուժերի ընտրություններին չմասնակցելը, քաղաքական գործիչների և լրագրողների ձերբակալությունները, ԵԱՀԿ դիտորդական առաքելության մամուլի ասուլիսի ժամանակ գրանցված միջադեպը:

Մասնավորապես, աշխարհում ամենախոշոր իսպանալեզու լրատվական գործակալության՝ EFE-ի անդրադարձում, որն արտատպել են տասնյակ իսպանական պարբերականներ, ասվում է. «Այս հաղթանակով, Ալիևը, ով իշխանությունը ժառանգություն է ստացել հորից՝ Հեյդարից, կմնա իշխանության ևս 7 տարի: Ալիևները ստեղծել են հետխորհրդային պատմության մեջ առաջին նախագահական դինաստիան, որը հիշեցնում է Կիմերինը՝ Հյուսիսային Կորեայում»:

Թեմային լայնորեն անդրադարձել է նաև La Vanguardia հեղինակավոր պարբերականը, որն իր «Իլհամ Ալիև. Ադրբեջանի միապետը» հոդվածում մասնավորապես ասվում է. «Ժառանգությամբ նախագահ դարձած Ալիևը «հաղթում» է իր չորրորդ ընտրությունը: Հոր մահից հետո նախագահությունը ժառանգած Իլհամ Ալիևն արել է ամեն հնարավոր բան՝ իշխանության գլխին մնալու համար: Եթե խորհրդային Ադրբեջանի ղեկավար և հետագայում անկախ Ադրբեջանի աներկբա առաջնորդ Հեյդար Ալիևը իշխեց կովկասյան այս երկիրը 35 տարվա ընթացքում, ապա նրա որդին շարունակում է նույն ուղին: Ընտրական հանձնաժողովը նրան երեկ ճանաչեց չորեքշաբթի տեղի ունեցած ընտրությունների հաղթող՝ հաշվված 65% ձայների 86%-ով:

2003թ.-ին Ալիևի ժառանգությունը նյութականացավ ճնշումների մթնոլորտում տեղի ունեցած ընտրություններում: Նա կրկին հաղթեց և՛ 2008թ.-ին, և՛ 2013-ին՝ անընդմեջ երկու անգամից ավել ընտրվելու սահմանափակումը վերացնելուց հետո: Վերջապես, 2016թ.-ին նախագահի պաշտոնավարման 5 տարի ժամկետը փոխարինվեց 7 տարով: Ուստի, նրա «գահակալումը» կձգվի մինչև առնվազն 2024 թվականը: Հիմա Իլհամ Ալիևը 56 տարեկան է:

Այս անգամ ընտրությունները վաղաժամ անցկացվեցին. հոկտեմբերի 17-ի փոխարեն դրանք տեղի ունեցան ապրիլի 11-ին: Պաշտոնական հիմնավորման համաձայն, դա նպատակ էր հետապնդում 2025թ.-ին խուսափել խորհրդարանական և նախագահական ընտրությունների համընկնումից: Ըստ քննադատների, փոխարենը դա միտված էր նրան, որ ընդդիմությունը ժամանակ չունենար քարոզարշավ կազմակերպելու: Արդյունքում, երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները որոշեցին բոյկոտել ընտրությունները: Ալիևը մրցում էր այլ 7 թեկնածուի դեմ, սակայն նրանցից բոլորը, բացառությամբ 1-ի, արտահայտվեցին նախագահի ձեռքբերումները ճանաչելու վերաբերյալ:

Երբ 15 տարի առաջ Իլհամ Ալիևը ստանձնեց նախագահությունը, նա համարվում էր ուրիշների հաշվին ապրող, կնամոլ և խաղամոլ անձ, ով, ենթադրաբար, մեծ գումարներ էր տանուլ տվել թուրքական խաղատներից մեկին այն ժամանակ, երբ աշխատում էր նավթային ազգային ձեռնարկություններից մեկում: Նրան նաև համարում էին վերին աստիճանի ինքնասիրահարված անձ: Այդ մասին La Vanguardia.com-ին տեղեկացրեց մի անձ, ով Մոսկվայում Ալիևի հետ ուսանել էր միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Միգուցե հենց այդ բնավորության գծի շնորհիվ նա կարողացավ իր հոր ստեղծած բյուրոկրատական և առքուվաճառքի վրա հիմնված ապարատում իր համար ճանապարհ հարթել և միաժամանակ առաջ տանել իր վստահությունը վայելող անձանց:

Ադրբեջանի ռեժիմը «ավտորիտար» համարվող ռեժիմներից է, իր բոլոր հատկանիշներով հանդերձ՝ քաղաքական հետապնդումներ, ամենուրեք «ականջներ», մամուլի ազատության բացակայություն»:

Ստորև ներկայացնում ենք համապատասխան հոդվածների հղումները։

https://www.lavanguardia.com/internacional/20180412/442482235513/ilham-aliyev-monarca-azerbaiyan-gana-cuartas-elecciones.html

https://www.eleconomista.es/politica/noticias/9066831/04/18/La-prensa-azerbaiyana-obliga-a-OSCE-a-interrumpir-informe-sobre-presidenciales.html

https://www.eleconomista.es/politica/noticias/9065166/04/18/Aliev-es-reelegido-presidente-de-Azerbaiyan-segun-los-sondeos-a-pie-de-urna.html

https://www.elconfidencial.com/ultima-hora-en-vivo/2018-04-12/prensa-azerbaiyana-obliga-a-osce-a-interrumpir-informe-sobre-presidenciales_1491149/

https://www.eldiario.es/politica/azerbaiyana-OSCE-interrumpir-informe-presidenciales_0_760124580.html

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. man vel says:

    Ադրբեջանը մեր երկրի հայելին է..

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30