ԱՄՆ-ը և իր դաշնակիցները հարված են հասցրել Սիրիային միջազգային իրավունքի խախտման գնով: Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը նշել է, որ հարվածը հասցվել է առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշման և, փաստորեն, խախտելով կազմակերպության կանոնակարգը: Նա կատարվածը բնութագրել է որպես «ագրեսիայի գործողություն ինքնիշխան պետության նկատմամբ, որը գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի առաջնային եզրին»:
«Իր գործողություններով ԱՄՆ-ը… տառապանք է պատճառում խաղաղ բնակչությանը՝ ըստ էության խրախուսելով ահաբեկչությունը»,- ասել է Պուտինը:
Պուտինն ընդգծել է, որ Սիրիայի շուրջ իրավիճակի լարումը կործանարար հետևանքներ կարող է ունենալ միջազգային հարաբերություների ամբողջ համակարգի վրա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ