ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով հոբելյարին առողջություն, անսպառ եռանդ նրա գործունեության մեջ և ամենայն բարիք։
«Դուք մեծ ներդրում ունեք գիտության, մասնավորապես` միջուկային ֆիզիկայի, զարգացման ասպարեզում։ Ձեր արդյունավետ գիտական, կազմակերպչական և մանկավարժական գործունեությունը բարձր է գնահատվել թե՛ մասնագետների, թե՛ պետական ատյանների կողմից։ Բազմաթիվ պետական պարգևները, ինչպես նաև գիտական ամենատարբեր մրցանակները խոսուն վկայություններն են Ձեր վաստակի և ճանաչման»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։
Մամուլի հաղորդագրություն