Լրահոս
Օրվա լրահոսը

Սուսաննա Ներսիսյան. «Միայն երիտասարդ սերունդը կարող է լուծել հեղինակային իրավունքի զարգացման խնդիրը»

Ապրիլ 14,2018 12:28

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 11-12 Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Սվետլոգորսկ քաղաքում տեղի էր ունենում IPQuorum միջազգային ֆորումը: Ֆորումին մասնակցում էին 500 մասնակիցներ 30 երկրներից, այդ թվում նաև Հայաստանից:

«Հայ հեղինակ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Ներսիսյանը միջոցառման ընթացքում ներկայացրեց մտավոր սեփականության վերաբերյալ կրթությունը Հայաստանի բուհերում: Նա նշեց, որ վեց-յոթ տարի առաջ կհրաժարվեր ելույթ ունենալ, բայց այժմ այն շատ ակտուալ թեմա է Հայաստանում և դասավանդվում է բուհերում. «Մենք արդեն մտածում ենք անցնել դպրոցներին. ավարտական դասարաններում աշակերտները պետք է հասկանան, թե ինչ է մտավոր սեփականությունը»:

Սակայն չնայած դրան, ըստ նրա, Հայաստանում շատ են հեղինակային իրավունքի խախտումները. «Ցավոք սրտի, դատավորները չեն ընկալում, թե ինչ է հեղինակային իրավունքը, թե ինչու հեղինակը պետք է արտոնագիր տա կամ վարձատրություն ստանա: Եվ երբ արդեն դատարանում պարտվում էինք, մենք հասկացանք, որ այսպես չի կարող շարունակվել, մենք պետք է մտածենք ապագայի մասին: Եվ մենք որոշել ենք, որ առաջին հերթին պետք է կադրեր պատրաստենք, և միայն երիտասարդ սերունդը կարող է լուծել հեղինակային իրավունքի զարգացման խնդիրը»:

Սուսաննա Ներսիսյանը ընդգծեց, որ Հայաստանում մտավոր սեփականություն առարկայի դասավանդումը ոչ թե ընտրել են դասախոսները կամ ռեկտորները, այլ հենց իրենք՝ ուսանողները. «Ուսանողները լսում էին մտավոր սեփականության, հեղինակային իրավունքի մասին և դիմում էին մեզ՝ մասնագետներիս, իսկ մենք մեծ հաճույքով օգնում էինք նրանց: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ մեզ հրավիրեցին համալսարաններ՝ դասավանդելու: Ուսանողները հետաքրքրությամբ էին հետևում դասերին, և նույնիսկ ոմանք փոխեցին իրենց մասնագիտացումները և դիպլոմային աշխատանքներ էին ներկայացնում մտավոր սեփականության վերաբերյալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30