Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը զրուցեց Նիկոլ Փաշինյանի հետ

Ապրիլ 14,2018 12:13

«Ժառանգություն» կուսակցության  նախկին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Հայաստանի Ֆրանսիայի հրապարակում էր, որտեղ   երեկ  Փաշինյանի անցկացրած  հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները փակեցին հրապարակն ու այնտեղ գիշերեցին:  Այս պահին հրապարակը դեռ փակ է:

Րաֆֆի Հովհաննիսյանը եկել էր  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին տեսնելու, սակայն վերջինս այնտեղ չէր:

Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում սկսված պայքարը համարեց երկարատև պայքարի շարունակությունը.  «Այս պայքարը շարունակությունն է այն երկարատև պայքարի, որ տարել է մեր ժողովուրդը տարիների ընթացքում: Դրանք մի շղթա են կազմում, այդ շղթայի տրամաբանության մեջ հնարավոր է իշխանափոխությունը»:

Հարցին՝ միայն Սերժ Սարգսյանին հեռացնելը բավարա՞ր է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, թե  անուններով պետք չէ խոսել. «Որևէ մեկը չի կարող իրեն հավասարեցնել պետության հետ, որ ինքն է պետությունը և վերջ: Հայաստանում գործող ղեկավարները գտնում են, որ իրենք անփոխարինելի են, և Աստծո առաջ ասում են, որ «պետական շահն ասում է, որ ես պետք է ուխտադրուժ լինեմ: Պետական գործիչը պետք է ասի՝ ես պետության մասնիկն եմ, բայց պետությունը չեմ»:

Նա չմեկնաբանեց Զարուհի Փոստանջյանի՝ իր հասցեին կատարած որակումը, թե Բաղրամյան 26-ի  «հաճախորդ» է: Ավելի ուշ, երբ Նիկոլ Փաշինյանը կրկին հրապարակ եկավ, Հովհաննիսյանը զրուցեց նաեւ նրա հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30