Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ ապրիլի շահառուները. «Ժամանակ»

Ապրիլ 14,2018 11:18

Կայուն միջնաժամկետ տեսլական չկա նաև հենց դժգոհ հանրության համար, որն ինքն էլ տեսել ու համոզվել է, որ միայն, այսպես ասած, բացասական «քվեարկությունը» ելք չէ, և անհրաժեշտ է ավելին: Այդպիսով, կա նոր թեժություն, որը սակայն գործնականում զուրկ է նոր բաղադրությունից և բովանդակությունից, հետևաբար մեծ է հին արդյունքի կամ հետևանքի կրկնության հավանականությունը: Իշխանության «դիմակը» կարող է պատռվել հերթական անգամ, հերթական անգամ իշխանությունը կարող է ստանալ «համազգային» հայհոյանքների ահռելի մի չափաբաժին, բայց խնդիրն այն է, որ իշխանությունը ոչ միայն վարժվել է այդ ամենին, այլ վաղուց գտել թերևս դրանից նույնիսկ սնուցվելու և ավելի լեգիտիմանալու տարբերակը: Ընդ որում՝ այստեղ գործ կարող ենք ունենալ լեգիտիմության թերևս ամենավատթար տարբերակի հետ, երբ «մեկ անձի» հանդեպ ահռելի դժգոհությունն ու ատելությունը կարող է բազմապատկվել ահռելի չափերով, միևնույն ժամանակ լատենտ լեգիտիմության նոր չափաբաժնով օժտելով, այսպես ասած, հարակից, բուրգի լանջերին գտնվող մեծ ու փոքր սուբյեկտներին ու շահառու խմբերին: Մի բան, որ գործնականում տեղի է ունեցել մի քանի անգամ, երբ թվում էր, թե իշխանությունն այլևս չէր կարող ուշքի գալ, բայց իրականում ստացվել է, որ հերթական հիասթափությունից ուշքի չի եկել հասարակությունը:

Թվում էր, որ 2016-ի հուլիսյան իրադարձություններից հետո արդեն Հայաստանում թերևս պետք է փակվեր քաղաքական այդ տրամաբանության վրա կառուցված ցիկլը, և ընդդիմության դաշտում պետք է տեղի ունենար խորքային դիսկուրս նոր ցիկլի շուրջ՝ տեսնելով, որ հինը միայն ու միայն ամրացնում է համակարգը և խաղաքարտեր տալիս համակարգի այս կամ այն թևի ձեռքին՝ ներքին հարցեր լուծելու համար, իսկ հանրային հարցերը լավագույն դեպքում կարող են մի փոքր օգտվել մանիպուլյացիոն գործածությունից՝ խորքային առումով իրականում ենթարկվելով առավել մեծ մաշվածության:

Կտարբերվի՞ իրավիճակը այս անգամ: Կամ գոնե այս անգամից հետո պարզ կլինի՞, որ հաճախ աղմուկը խաբուսիկ է, և իրականում շատ ավելի հեռուն կարող է տանել անաղմուկ ու երկարատև աշխատանքը՝ նախ սխալների և բացթողումների վերլուծության ուղղությամբ, հետո նպատակներն ու թիրախը առավելագույն ճշգրտությամբ հասկանալու և սահմանելու, իսկ դրանից հետո էլ՝ «ինչ պետք չէ անել»-ը հասկանալուց հետո, թեկուզ «բացասման» եղանակով անելիքը դիտարկելու ուղղությամբ:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30