Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության աշխատակազմի ղեկավարը հողամասի վաճառքից 47 միլիոնի եկամուտ է ունեցել. «Փաստ»

Ապրիլ 14,2018 10:55

Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր և իր կնոջ 2017 թ. հայտարարագրերը: Ստեփանյանը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ և տարեկան եկամուտներ: Ի դեպ, դրամական միջոցները գրեթե չեն փոխվել նախորդ տարվա ընթացքում: Մասնավորապես, եթե տարեսկզբին նա ունեցել է 24 միլիոն դրամ, 3400 ԱՄՆ դոլար և 5560 եվրո, ապա տարեվերջին՝ 24 միլիոն 400 հազար դրամ, 3900 ԱՄՆ դոլար ու 5950 եվրո: Եկամուտներն էլ գոյացել են աշխատավարձից ու կազմել 13 միլիոն 177 հազար դրամ:

Պաշտոնյայի կինն էլ՝ Թանգիկ Մուրադյանը, վաճառել է բավական թանկ արժեք ունեցող հողամասը և ստացել 47 միլիոն 789 հազար դրամի եկամուտ, միաժամանակ 19 հազար 400 դոլարով գնել է «MERCEDES–BENZ ML550» մակնիշի ավտոմեքենա: Կնոջ դրամական միջոցները նախորդ տարի փոփոխություն են կրել:

Նախ, տարեսկզբին հայտարարագրած 7600 դոլարն ու 8400 եվրոն տարեվերջին արդեն չեն եղել, փոխարենը՝ 1 միլիոն 900 հազար դրամը տարեվերջին դարձրել է 50 միլիոն 129 հազար: Եկամուտներն էլ ստացվել են 640 հազար դրամ աշխատավարձից և հողամասը վաճառելուց ստացված գումարից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30