Տատրայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը հերթական հաղթանակը տարավ եւ 5 միավորով մտավ առաջատար հնգյակ« որտեղ են նաեւ Մարիա Մուզիչուկը, Վալենտինա Գունինան, Աննա Ուշենինան եւ Նանա Ձագնիձեն: Մեկ միավոր վաստակեց նաեւ Լիլիթ Մկրտչյանը՝ առավելության հասնելով Աննա Սարգսյանի նկատմամբ: Պարտություն կրեցին Մարիա Կուրսովան, Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ