Ապրիլի 13-ին, ժամը 15:32-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գինու գործարանի մոտակայքում (Պիկետ 9) տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին ընկել է գնացքի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի N3624/25 բեռնատար գնացքն Արարատ-Երևան Պիկետ 10-ի մոտակայքում (592-րդ կմ) վրաերթի է ենթարկել՝ 1977 թ. ծնված Ա. Ղ.-ին:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
ԱԻՆ