Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բաժանված չենք, որ հիմա էլ միանան». Փաշինյանը՝ Մարուքյանի ու Արամ Սարգսյանի մասին

Ապրիլ 13,2018 21:12

Ինչպես տեղեկացրել ենք, Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Օպերա՝ Ֆրանսիայի հրապարակ եւ որոշեցին այն գրավել:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց նպատակն է, որ բոլոր մուտքերն ու ելքերը այս տարածքի փակված լինեն, այսինքն՝ Սայաթ-Նովա փողոցը, Բաղրամյան պողոտան, Մաշտոցի պողոտան, հարակից բոլոր փողոցները:

Այս ընթացքում Դեմիրճյան փողոցում ոստիկանական ուժեր են կուտակվում:

Փաշինյանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ: Նա ասաց, որ երբ հարցնում էին իրեն, թե ո՞րն է իշխանափոխությունը, ահա դա է իշխանափոխությունը, որը սկսվում է օպերայից մինչեւ Փակ շուկա՝ ավարտվում է:

Հարցին՝ ընդդիմությանը համերաշխության ձեռք մեկնեցիք, ի՞նչ  եք ուզում, որ գան,միանան ձե՞զ,  մասնակցեն հանրահավաքների՞ն՝ Փաշինյանը պատասխանեց, որ ոչ մեկը ոչ մեկին միանալու կարիք չունի, ամեն մեկը պետք է իր քայլն անի եւ եթե միանալ, ապա միանան ժողովրդին. «Հիմա օրակարգի հարցը մեկն է՝ Սերժ Սարգսյանը չպիտի լինի վարչապետ: Ով չունի սրա վերաբերյալ հակասություն, կարծում եմ, պիտի լինի այստեղ: Նաեւ  դիրքորոշում պետք է հայտնի դրա վերաբերյալ»:

Փաշինյանն ասաց, որ եթե ամեն ինչ գնա իրենց ցանկալի հունով, ազգային վստահության կառավարություն կստեղծեն:

Լրագրողները ճշտեցին՝ հրավիրեցիք նաեւ «Ելքի» մյուս ուժերին, կմիանա՞ն ձեզ՝ Փաշինյանը պատասխանեց. «Մենք բաժանված չենք, որ հիմա էլ միանան»: Փաշինյանն ասաց, որ այսօրվանից նոր քաղաքական փուլ է սկսվել եւ ընդդիմադիր դաշտն իր հարաբերությունները պետք է մաքուր էջից սկսի»:

Փաշինյանն իր ելույթում հայտարարել էր, որ ընտրությունները ՀՀ-ում նացիստական համակենտրոնացման ճամբարի պես են անցկացրել: Լրագրողները հարցրեցին՝ դուք սրբագրո՞ւմ եք ձեզ եւ «Ելքի» այն հայտարարությունները, որով ընդունում էիք ընտրությունների արդյունքները եւ ոչ լեգիտիմ չէիք համարում ընտրությունները՝ Փաշինյանը պատասխանեց, որ իրենք ասել են, որ ընտրություններն անցել են համատարած ընտրակաշառք բաժանելով, ինչը քրեական հանցագործություն է եւ Ընտրական օրենսգրքով արգելված արարք. «Այսինքն, «Ելք» դաշինքն ասել է, որ ընտրություններն անցել են համատարած հանցագործության պայմաններում, ինչպե՞ս է, որ մենք լեգիտիմությունը ճանաչել ենք: Այն ժամանակ ես կարծում էի, որ ժողովուրդն այնուամենայնիվ, ինքնուրույն կարող էր այդ արգելքները հաղթահարել, բայց գյուղերում տեսնելով տոկոսների տակ եղած վիճակը, հասկացա, որ սխալ եմ գնահատել այդ վիճակը եւ ժողովրդից ներողություն եմ խնդրում, որ իսկապես իրեն մենակ ենք թողել՝ մաֆիայի դեմ-հանդիման»:

Փաշինյանն ասաց, որ եթե հանրահավաքը այնքան բազմամարդ լինի, որ Օպերայից մինչեւ Փակ շուկան գրավի, ինքն իշխանափոխությունը երաշխավորում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    տասը տարի առաջ, այսպիսի բաներ անելով, այս նոյն անձը պատճառ դարձաւ բազմաթիւ քաղաքացիներու մահուան, ծեծին, վէրքերուն, եւ նաեւ հիասթափումին…

    երեւի դաս չի եղել, բան չի սովորել…

    ափսոս անոնց, որոնք փոխանակ հեշտօրէն 10 000 դրամ շահելու, այս մարդուն եւ իր շրջապատին վրայ են մսխել իրենց քուէները

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30