Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ գործիչն իրավունք չունի հավակնել Հայաստանի լիդերի կարգավիճակին». Փաշինյան

Ապրիլ 13,2018 19:37

Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի եւ նրան միացած նախաձեռնությունների հանրահավաքը շարունակվում է:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը արհամարհանքի եւ նվաստացման արշավ է սկսել՝ ժողովրդի դեմ՝ հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ 2014-ի ապրիլին իր հայտարարությունից հետո հավակնում է վարչապետի պաշտոնում:

Նա Ազատության հրապարակում միացրեց Սերժ Սարգսյանի այդ հայտարարության ձայնագրությունը, հավաքվածները գոռում էին՝ «չե՛նք ուզում ձենը լսենք, անջատե՛ք, պետք չի»: Սերժ Սարգսյանի ելույթին ի պատասխան՝ Ազատության հրապարակում հնչում էին վիրավորական վանկարկումներ:

Նիկոլ Փաշինյանը միջամտեց՝ մի րոպե, նա հեռացել է ապրիլի 9-ին արդեն. «Նա այս հայտարարությունից հետո հավակնում է վարչապետի պաշտոնին, ինչի՞ տեղ է դրել Հայաստանի ժողովրդին: Նա համարձակվում է պաշտոնավարման վերջին օրերին ՀՀ թիվ մեկ առանձնատունը, որտեղ ապրել են ՀՀ բոլոր ղեկավարները՝ խորհրդային ժամանակներից, սեփականաշնորհել եւ դարձնել իր ընտանիքի սեփականություն… Սերժ Սարգսյանի համար Հայաստանում չկա քաղաքացի եւ ժողովուրդ: Մենք նրա համար Սամվել Ալեքսանյանի ներկրած շաքարավազի սպառող ենք, Սաշիկի արագաչափերի աշխատանքն ապահովող խառնամբոխ, իր վարկային կազմակերպությունների տոկոսները փակող բատրակներ, ԴԱՀԿ-ի պատանդներ»:

Նա ասաց, որ Ադրբեջանից հայրենիքն ազատագրող ժողովուրդը կկարողանա նաեւ ինքն իրեն ազատագրել սեփական հայրենիքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30