Ապրիլի 13-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ԳՀԻ տնօրեն, ակադեմիկոս Ի. Պ. Պավլովի անվան ՍՊբՊԲՀ իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԳԱ ակադեմիկոս Արեգ Թոթոլյանին, ով Հայաստանում է գտնվում ապրիլին Երևանում անցկացվող գիտագործնական կոնֆերանսի կապակցությամբ:
Ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ուրախ եմ, որ Հայաստանում եք, նպաստում եք առողջապահական ոլորտի զարգացմանը: Գործով եք օգտակար լինում Հայրենիքի առաջընթացին: Դուք, լինելով Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծոռը, Ձեր գործով մեկ անգամ ևս հավաստում եք թումանյանական այս տողերի ճշմարտացիությունը. «Գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար»»:
Արեգ Թոթոլյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գնահատանքի համար: Նա Հրանուշ Հակոբյանին նվիրեց իր մոր՝ Սուրմա Թումանյանի «Եվ միայն շատ տարիներ անց՝ անցյալի որոնումներով» գրքույկը:
ՀՀ Սփյուռքի նախարարություն
1. Գիտնականի անունը ՊԱՍՏՅՈՐ է (Pasteur), ոչ թէ Պաստեր:
2. միկրոբիոլոգիան հայերէն ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹԻՒՆ է:
3. իմունոլոգիան հայերէն ԻՄՈՒՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ է:
4. «Արեգ Թոթոլյանին, ով Հայաստանում է…» հայերէն չէ: ՃԻՇՏԸ՝ «Արեգ Թոթոլյանին, ՈՐԸ Հայաստանում է…»
5. կոնֆերանս = ԳԻՏԱԺՈՂՈՎ
6. Նկարի մասին էլ արդէն ասել եմ:
Հայաստանի մեծագոյն դժբախտութիւններից մէկն այն է, որ մարդիկ իրենց տեղում չեն: Գործի են նշանակւում մարդիկ, որոնք (Հրանուշ Յակոբեանը կ’ասէր՝ ՈՎՔԵՐ) գործից անտեղեակ են, կիսագրագէտ են, ոչ արհեստավարժ: Արդիւնքում ունենում ենք ահա այսպիսի կարճ հաղորդագրութիւն բազմաթիւ սխալներով, որտեղ հայերէնն անասելի կաղում է, իսկ բոլոր ժամանակների մեծագոյն գիտնականներից մէկին՝ Լուի Պաստյորին, Սփիւռքի նախարարութիւնում չեն ճանաչում: