Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում 4-րդ հարկի պատշգամբից ընկած երեխային տեղափոխել են Երևան

Ապրիլ 13,2018 18:25

Գյումրիում 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2,5 տարեկան տղա երեխային, որին տարբեր վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում հասցրել էին Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց, մոտ մեկ ժամ առաջ տեղափոխել են Երևան՝ «Սուրբ Աստածամայր» բժշկական կենտրոն։

Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունին։ «Երևանից ռեամոբիլ ենք կանչել՝ մասնագետներով, վիճակը շատ ծանր է»,- ասաց Մեսրոպ Բզնունին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Մեսրոպ Բզնունու լուսանկարը՝ 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30